40 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Դավիթ Գալստյանը կրկին կկալանավորվի. Factor

Նախորդ ամիս 40 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (հայտնի Պատրոն Դավո անունով) կրկին կկալանավորվի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Անդրիկյանը։

«Վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը և կրկին կալանքի տակ վերցրել Գալստյանին»,- հավելեց պաշտպանը։

Նշենք, որ Գալստյանն այս պահին մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով, որը ստացել է «Անպիտան հրթիռների գործ» անունը և վերաբերում է զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու ենթադրյալ դեպքերին։

Այս գործի շրջանակներում Գալստյանը եղել է կալանքի տակ, ապա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Ավելին՝ նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում։ ԱԱԾ-ում քննվում է Գալստյանի վերաբերյալ, ՊՆ-ից ենթադրյալ չարաշահումներին առնչվող ևս մեկ գործ, որի շրջանակում Գալստյանը կալանավորվել, ապա՝ կրկին գրավով ազատ է արձակվել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: