Դատարանը հօգուտ «Ժողովուրդ» օրաթերթի որոշում կայացրեց. տեսանյութ

Դատարանը հօգուտ «Ժողովուրդ» օրաթերթի որոշում կայացրեց

Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՔԾ քննիչի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Քնար Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր խոսակցությունները վերծանելու որոշում է կայացվել այն բանից հետո, երբ խմբագրությունը հրապարակել է Մարտի 1-ի գործով անցնող անձանցից երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի ցուցմունքները:

Ըստ Մանուկյանի՝ իրեն քննիչները առաջարկել են հրապարակել աղբյուրը, սակայն, երբ մերժում են ստացել արդեն դատարան են դիմել և դատավոր
Դավիթ Գրիգորյանը թույլատրել է վերծանել լրագրողի խոսակցությունները:

Սրան հաջորդել է այն, որ քննիչն արդեն երկու անձի անուն տալով լրագրողին առաջարկել է ասել, թե նրանցից ով է իրեն փոխանցել նախաքննական տեղեկությունները:

Լրագրողը հայտնեց, որ ինքը կրկին մերժել է աղբյուրը բացահայտել և դիմել է Վերաքննիչ դատարան, որն էլ այսօր անօրինական ճանաչեց Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: