Մշակվում է ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել

ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում: Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Փետրվարի 4-8-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից տարածքում դաշտային փորձեր են արվել:

Համապատասխան ուսումնասիրությունների և գործնական աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար և կիրառելի լինել փրկարարների համար:

Ավելին՝ http://cmsa.am