Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
Հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։
Արտահերթ նիստի օրակարգում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի քննարկումը։
Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։
Նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով:
Ելնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունից` խնդրում ենք նիստին հետևել առցանց: