Միջազգային մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարը սպասարկում է Հայաստանի ազգային շահերը. Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է.

«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի ներսում բարձրացնում է մեր անվտանգությունը, զարգացնում տնտեսությունը և բարեկեցություն ստեղծում մեր քաղաքացիների համար:

Միջազգային մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարը սպասարկում է Հայաստանի ազգային շահերը, որովհետև այն նվազեցնում է նավթադոլարների ազդեցությունը միջազգային քաղաքականության վրա:

Ուրախ եմ, որ քաղաքացիական հասարակության և իշխանության մակարդակում Հայաստանը միջազգային հարաբերություններում ներգրավված է կոռուպցիայի դեմ պայքարում, և այդ պայքարի հաղթանակները սպասարկում են Հայաստանի ազգային շահերը»:

Գրառման ներքո տեղադրել է «Գերմանացի պատգամավորը զրկվել է անձեռնմխելիությունից Ադրբեջանից կաշառք ստանալու համար» հոդվածը: