Բելառուս հաղորդավարները, ի նշան բողոքի, հեռանում են հեռուստաընկերություններից

People protest at the Main Square in Krakow, Poland, during a rally of solidarity with political prisoners in Belarus on July 3. Beata Zawrzel/NurPhoto via Getty Images

Բելառուսական առաջատար մի քանի հեռուստաընկերությունների հաղորդավարներ հայտարարել են, որ հեռանում են այդ հեռուստաալիքներից ի նշան բողոքի երկրում կատարվող իրադարձությունների համար։ Այդ մասին հաղորդում է ռուսական ՌԻԱ-նովոստի գործակալությունը։

«Ի՞նչ է կատարվում իմ Բելառուսի հետ։ Ես հեռուստաընկերությունում ուղիղ եթերներում աշխատել եմ 2009 թվականից։ Ես որոշել եմ, որ իմ այսօրվա եթերը Բելառուս-1 հեռուստաընկերությունում վերջինն է։ Այդ որոշման վրա ոչ մեկ չի ազդել, ես այն ինքս եմ ընդունել», -Ինսթագրամի իր էջում գրել է հայտնի հաղորդավար Եվգենի Պերլինը։

Նույն հեռուստաընկերությունից հեռանալու մասին է հայտարարել նաև Պլգա Բելմաչը։ Իր ֆեյսբուքյան էջում նա ուժայիններին կոչ է արել կանգ առնել։

Բելառուսական խոշոր մեդիահոլդինգի մաս կազմող հեռուստագործակալության հաղորդավար Սերգեյ Կոզլովիչը նույնպես հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին։