ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել. Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է

ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել.  Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է
ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել. Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է

Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները:

Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգված: Մաքսանենգներն այն թաքցրել էին ճամպրուկի ներքևի հատվածում՝ նախապես պատրատսված թաքստոցում:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացիները կալանավորվել են:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին