«էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի». Վահագն Հարությունյան. «Ազատություն»

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, թե եւ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, եւ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի: Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»,- հայտարարել է Հարությունյանը:

Նա հավելել է, թե կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կլինի իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, առավել փաստարկված կներկայացվի, և բոլորը կհամոզվեն, որ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել: