Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 11 823 դեպք

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածներիւ թիվն աճել Է 11 823-ով, դա նվազագույնն Է հոկտեմբերի 8-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 189 153-ի, փետրվարի 23-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ՝ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել Է 0,3 տոկոս:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 12 956-ով:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր արդեն ապաքինվել Է 3 739 344 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 89,3 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 417-ով՝ մեկ օր առաջվա 337-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել Է 84 047 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մեծացել Է մինչեւ 2,01 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: