Բանտում մարմնավաճառի ծառայություն մատուցելու դրույքաչափը եղել է 300-ից և 1000 դոլարի սահմանում․ Արթուր Գոյունյան

«Ոչ մեկի մարդը չեմ եղել, մութ գործարքներում չեմ ներքաշվել՝ արատավորելով անունս»,- տարեկան ամփոփիչն այսպես սկսեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Նա ներկայացրեց մինչ այս քրեակատարողական հիմնարկներում առկա վատթար բարքերը, որոնց դեմ պայքար են տանում․ «Բանտում մարմնավաճառի ծառայություն մատուցելու դրույքաչափը եղել է 300-ից և 1000 դոլարի սահմանում։

Հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավել կարճատև տեսակցության համար դրույքաչափ է սահմանված եղել՝ 100 ԱՄՆ դոլար, երկարատևը՝ 300 դոլար։ Գումարներ են նշանակվել տույժ չնշանակելու համար։ Քերական ենթամշակույթ կրող անձանց համար բացահայտ ապահովված են եղել սննդի, տեղաշարժի, հանգստի լավագույն պայմաններ, վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել։ Այդ ամենը անցյալ է, ոչ մեկ հույս պիտի չփայփայի, որ կարող է վերադարձ լինել անցյալին»,- հայտարարեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Աղբյուրը՝ Factor.am