Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին աղջիկը հայտնաբերվել է Երևանում և ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Հանգամանքները պարզվում են։