3-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

3-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:

Քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման, տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր, առաջադրվել նոր խնդիրներ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։