Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 24-ին արձագանքելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը` հակադարձել է, թե «Վարդան Օսկանյանն իրավունք չունի ինչ որ խորհուրդներ տալ Հայաստանի նախագահին»:
Օսկանյանը մեկ օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, թե հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սրագսյանը 2007-ին` դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին եւ հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա «կարծում եմ, hանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում»:
«Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաեւ ելք կլինի ստեղծված իրավիճակից»,- ասել էր Վարդան Օսկանյանը:
Հովիկ Աբրհամյանն ԱԺ-ում հակադարձել է նախկին նախարարին. «Հանրապետության ղեկավարը ինքը կորոշի ում եւ երբ այցելել»:
Միեւնույն ժամանակ Հովիկ Աբրահամյանը հավելել է, թե ինքը չի բացառում, որ ինքը կարող է այցելել մարտի 15-ից Ազատության հրաարակում հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆիի Հովհաննիսյանին:
© Medialab.am