Հնդկաստանը նորացրել Է կորոնավիրուսի դեպքերի օրական աճի ռեկորդը

Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թվի օրական աճը կազմել Է 379 հազար 257, ավելի քան 3,6 հազար մարդ մահացել Է: Սրանք առավելագույն ցուցանիշներն են համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել Է COVID-19-ի ավելի քան 18,3 միլիոն դեպք: Ապաքինվել Է 15 միլիոնից ավելի մարդ, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել Է 204 հազար մարդ: Հիվանդացածների թվի աճը Հնդկաստանում շարունակվում Է փետրվարի կեսերից, ինչի արդյունքում COVID-19-ից բուժվողների թիվն ավելացել Է՝ հասնելով ավելի քան 3 միլիոնի: Հնդկաստանում հիվանդացածների առավել մեծ թիվը բաժին Է ընկել Մահարաշտրայի նահանգին:

Անցած օրվա ընթացքում նահանգում հայտնաբերվել Է ավելի քան 63,3 հազար հիվանդացած, ընդամենը նահանգում կորոնավիրուսի դեմ բուժում Է ստանում 675 հազարից ավելի մարդ: Մահարաշտրայից հետո հիվանդության առավել մեծ թվով նոր դեպքերը հայտնաբերվել են Կառնատակայի նահանգում (39 047), Քերալայում (35 013), Ութար Փրադեշում (29 751) եւ Դելիում (25 986):

Դրա հետ մեկտեղ առողջապահության նախարարությունը նշել Է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել ավելի քան 150 միլիոն մարդ, միայն վերջին օրվա ընթացքում պատվաստում ստացածների թիվն ավելացել Է 2,1 միլիոնով: Ապրիլի 28-ի գիշերը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռ այս երկիր Է հասցրել COVID-19-ի դեմ պայքարի ավելի քան 20 տոննա միջոցներ, ներառյալ սարքավորումներ՝ թթվածքի մշակման համար, թոքերի արհեստական օդափոխման սարքեր եւ դեղամիջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: