Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում. Փաստինֆո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ բժիշկների ցուցումով շարունակվում է Ռ.Քոչարյանի ստացիոնար բուժումը և հայտնի չէ, թե որքան կտևի այն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 7-ի երեկոյան երկրորդ նախագահին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով։ 

Մանրամասները՝ այստեղ