Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը. այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ․ News.am

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. կորցրել է գիտակցությունը։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը։

Փաստաբանը հայտնեց, որ այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ։

«Կտրուկ իջել է սրտի զարկերակը։ Կարծում եմ, որ սա Առողջապահության նախարարության անհետեւողականության արդյունքն էր»,- ասաց փաստաբանը եւ նշեց, որ հետագայում հանդես կգա հայտարարությամբ։