Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում (Տեսանյութ)․ «ՀԺ»

Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում (Տեսանյութ)․ «ՀԺ»
Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում (Տեսանյութ)․ «ՀԺ»

Այսօր առավոտյան զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում: Օդապարիկը Գառնիից է թռել, սակայն քամի չլինելու պատճառով չի կարողացել շարունակել թռիչքն ու հայտնվել է Խոսրովի անտառի մի այնպիսի հատվածում, որտեղ մեքենաների մուտքն անհնար է: Զբոսաշրջիկներին օգնություն են ցուցաբերել եւ տեղանքից դուրս հանել «Armenian Helicopters»-ի ուղղաթիռի միջոցով: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Armenian Helicopters»-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Արամ Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ օդապարիկը հայտնվել է մի այնպիսի հատվածում, որտեղից առանց ուղղաթիռների միջամտության հնարավոր չէր դուրս բերել մարդկանց: Ըստ վերջինից, օդապարիկում 8 զբոսաշրջիկներ են եղել, 6 մեծահասակ եւ երկու երեխա։

http://www.youtube.com/watch?time_continue=10&v=3Cc6-HUYiYs