Սև ծովում ծովամրրիկ է հասունանում.Factor

Սոչիում զգուշացում է հայտարարվել հնարավոր փոթորիկների ձևավորման հետ կապված: Այս մասին գրում է ՌԻԱ  Նովոստին: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ ծառայութան` Կրասնոդարի մասնաճյուղը, Սև ծովի վրա ծովամրրիկ է հասունանում: Առավել մեծ է սպառնալիքը Մագրի-Վեսյոլոյե հատվածում:

Նշվում է, որ այս պահին Սոչիի հանգստավայրերում ամպամած եղանակ է: Օդի ջերմաստիճանը 24° է:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: