Ազնավուրը երգելիս՝ մեջքով դեպի մզկիթն էր (ֆոտոշարք)

Ազնավուրը երգելիս՝ մեջքով դեպի մզկիթն էր (ֆոտոշարք)
Ազնավուրը երգելիս՝ մեջքով դեպի մզկիթն էր (ֆոտոշարք)

Առաջին տեղեկատվությունն այն մասին, որ Շարլ Ազնավուրը կեսժամանոց համերգ է ունենալու վրացական Ախալցխա քաղաքում, մեղմ ասած, զարմանք հարուցեց, թե ինչո՞ւ հենց այդպես…. Դրա համար էլ որոշեցի ամեն ինչ ճշտել տեղում եւ ժամանակին: Ավելի ճիշտ Երեւանից կտրեցի 280 կիլոմետր հասնելու համար փոշոտ քաղաքը, որտեղ անցել է իմ մանկությունը: Հրավիրատոմս ձեռք բերելուն էլ օգնեցին ընկերներս:

Համերգին պետք է մասնակցեր նաեւ նախագահ Սաակաշվիլին վարչապետը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, կարճ ասած՝ վրացական կառավարությունը համարյա ողջ կազմով: Նախագահը ժամանեց տիկնոջ եւ կրտսեր որդու հետ, անվտանգության մարմինները քաղաքը երկնքից հսկում էին ուղղաթիեռներով, իսկ երկրի վրա՝ համապատասխան ոստիկանական զորքերն էին՝ վարժեցրած շներով: Քաղաքը գերլցված էր, քաղաքը շնչում էր Ազնավուրի համերգով: Շանսոնյեն ժամանեց 2 տասնյակի չափ երաժիշտներով ու նույնքան էլ սպասարկող անձնակազմով: 26000 բնակչություն ունեցող քաղաքում առաջին անգամ լուսացույցեր երեւացին ու թարմ ասֆալտ փռվեց: Համերգի օրվան հարմարեցրել էին շքեղ հյուրանոցների բացումը, իսկ բուն համերգը պետք է տեղի ունենար 9-12-րդ դդ վերականգնված Ախալխցյան ամրոցում: Պատկերացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կառույցը, նշենք, որ վերականգնողները, շինարարները, ճարտարապետները եւ ընդհանրապես կառավարությունը ծախսել էին էին 200 մլն դոլար, տարածքը «շտկելու» համար բարեկարգվել էր ոչ միայն 7,5 հա ամրոցային հողերից, այլեւ մի քանի տասնյակ հեկտար էլ քաղաքի տարածքից, որտեղ տները նույնքան հեքիաթային էին թվում, որքան հին Թիֆլիսում:

Շանսոնյեի համերգի օրը մեջ կմնա քաղաքի պատմության մեջ որպես հին քաղաքի վերածնման օր: Այստեղ այլեւս տեղակայված են բրենդային բուտիկներ, կազինո, սրճարաններ ու ռեստորաններ: Ազնավուրի անունը գովազդի լավագույն միջոցն է: Այդ նպատակի համար ավելի լավ բան չէր էլ կարող մտածվել:Կարդալ ավելին