Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարությունը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 15-ին դատարանը բավարարել է միջնորդությունը՝  միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը:

Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով դատարանը գտել է՝ հիմնավոր կասկածը բացակայում է»,-նշված է հայտարարության մեջ: