ՀՀ ԿԳՄՍՆ-Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում դրամաշնորհային ծրագիր

ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական
հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։

Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։ 

Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝

կենսատեխնոլոգիա
մեքենայական ուսուցում
նոր նյութեր

ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը՝
https://bit.ly/3ehsUah
Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ։

ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ https://bit.ly/2y6FvfZ

ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երկրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Առնակ Դալալյանի հետ  https://bit.ly/2XtR6jA

ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը դոկտոր Խաչատուր Մանուկյանի հետ  https://bit.ly/2K0M2vb

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային
հասցեին։