«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ պատճառը զբաղվածությունն է:

«Մենք մեր քաղաքական օրակարգն ունենք: Զբաղված ենք»,- ասաց Աբովյանը:

Արման Աբովյանը նշեց, որ նիստի ներկա չգտնվելը կապ չունի օրակարգում ընդգրկված «Հարկային օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ և իրենք նիստը չեն բոյկոտում: Հարցին, արդյոք մասնակցելու են հունիսի 16-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստին, Աբովյանը պատասխանեց՝ ըստ երևույթին՝ այո: