Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւս երկու պաշտոնյայի․ Փաստինֆո

Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նշված ՔԿՀ-ի եւս երկու աշխատակցի՝ հերթապահ խմբի պատասխանատու Հ. Ա.-ին և անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին։

ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հերթապահ խմբի պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար, իսկ անվտանգության ապահովման բաժնի մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մանրամասները՝ այստեղ