Շփումների ժամանակ մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է իրենց շփումներում մարդկանց վերաբերվել որպես կորոնավիուսի պոտենցիալ աղբյուր, իր պատմությունը չկրկնել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների վարակմանը:

«Ակնհայտորեն ես եմ վարակվել և վարակել եմ մյուսներին: Ինձ համար միանշանակ է, որ ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել, կամ որևէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Ուստի, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ խնդրել, կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք: Կարծում եմ, որ մեր դեպքը վկայում է նաև, որ ընդհանրապես մեր բոլոր շփումներում, շրջապատի բոլոր մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, որովհետև ես և մեր ընտանիքի  որևէ անդամ որևէ ախտանիշ չի ունեցել: Եվ իմ ախտորոշումը տեղի է ունեցել ընդամենը այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում: Վաղը չէ մյուս օրը Արցախի Հանրապետություն մեկնելու ծրագրեր կար, և քանի որ կարող էր այնտեղ պատահել այնպես, որ զինվորների հետ շփում լիներ, որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել, և տեղի ունեցավ դրական ախտորոշումը»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։