Իսպանիայում՝ Մադրիդից հարավ, հոկտեմբերի 28-ի առավոտյան երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։
Տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել։
«Ստացվող տեղեկությունները չափազանց մտահոգիչ են։ Առնվազն 10 մարդ է զոհվել, և հնարավոր է՝ այդ թիվն ավելանա»,- հայտարարել է նա։
Ուրդա քաղաքի քաղաքապետ Մանուել Գալանը TVE հեռուստաալիքին հայտնել է, որ երկու գնացք են բախվել, ինչի հետևանքով մարդիկ են տուժել։
Իսպանիայի երկաթուղային ենթակառուցվածքների կառավարիչ ADIF ընկերությունը հաստատել է վթարի փաստը՝ տեղեկացնելով, որ Մադրիդից դեպի երկրի հարավ տանող արագընթաց երկաթուղային գծով երթևեկությունը դադարեցվել է։
Վթարի հանգամանքները դեռ պարզվում են։



















