Ադրբեջանի Գերագույն դատարանը դատավարություններ է անցկացրել ապօրինաբար դատապարված չորս հայ ռազմագերիների գործերի վճռաբեկ բողոքներով, գրում են տեղական լրատվամիջոցները։Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:
Նշվում է, որ բողոքները դիտարկվել են դատավորներ Նազիմ Մովսումովի և Իլկին Ռաջաբովի նախագահությամբ։ Հաղորդվում է, որ Բաքվի վերաքննիչ դատարանի 2021 թ-ի նոյեմբերի 26-ի հայ ռազմագերիների վերաբերող որոշման մի մասը փոխվել է։
Նրանց ազատազրկման ժամկետ է սահմանվել 1 տարի 8 ամիս 25 օրը, ինչի արդյունքում դատարանը նրանց պատժաժամկետը համարել է ավարտված, և հայ ռազմագերիները ազատ են արձակվել։ Ադրբեջանական աղբյուրները գերիների անունները չեն հրապարակում։ Հիշեցնենք՝ որ այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն այսօր պատրաստվում է Հայաստանին 5 ռազմագերի փոխանցել։
ՀՀ պետական գերատեսչություններից որևէ մեկն առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, որը կհաստատեր ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը։ Ըստ ամենայնի՝ ադրբեջանական կողմը Հայաստան է վերադարձնելու հենց այսօր Բաքվի դատարանի որոշմամբ կալանքից ազատված գերիներին։