Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական հարձակումների և առևանգումների վտանգի մասին․ Lragir.am

Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ հավաստի տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ստամբուլում, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվում։ Դեսպանությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է լինել շատ զգույշ։

Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունները ժամանակավոր դադարեցնում են աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը։