Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։