«Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագիր. հնարավորություն հայ ուսանողների համար

«Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագիր. հնարավորություն հայ ուսանողների համար
«Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագիր. հնարավորություն հայ ուսանողների համար

Հայաստանի և ողջ աշխարհի կրթական լավագույն կենտրոների միջև համագործակցային երկխոսություն խթանող «Լույս» հիմնադրամը և Երևանում Բրիտանական դեսպանատունը՝ ի դեմս Բրիտանական կառավարության, աջակցում են հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպես նաև խրախուսում նրանց՝ նպաստել Հայաստանի զարգացմանը:

Այս առիթով «Լույսը» և Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ազդարարում են «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» համատեղ ծրագրի մեկնարկը և հրավիրում ենհամատեղ մամուլի ասուլիսի 

Օրը՝ 2014 թ. օգոստոսի 8

Ժամը՝ 11:00

Վայրը՝ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոց

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը և Չիվնինգի ծրագրի պատասխանատու Նաիրա Սուլթանյանը կխոսեն Հայաստանումբրիտանական դեսպանատան և «Լույս» հիմնադրամի միջև համագործակցության նշանակության և Չիվնինգի ընձեռած հնարավորությունների մասին:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և Կառավարության ու միջազգային կապերի պատասխանատու ԷլինաՄարկարյանը կներկայացնեն հիմնադրամի դերը կրթական գերազանցության խթանման և իրենց համընդհանուր տեսլականի առաջխաղացման գործում:

Ասուլիսի ավարտին կստորագրվի համագործակցության հուշագիր, որի արդյունքում կստեղծվի «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագիրը, ինչը հնարավորությունկտա Հայաստանի քաղաքացիներին ուսանելու Բրիտանական Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել՝Բրիտանական դեսպանատան հաղորդակցության գծով ղեկավար Լիլիթ Քալանթարյանին  095952305 կամ Լույս հիմնադրամի կրթական ծրագրի մեդիա վերլուծաբան Անահիտ Էվոյանին 094308215