Այցելել եմ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին․ Հայկ Մարության․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մատչելիությունն ու ներառականությունը մեզ համար առաջնահերթ են: Հատկապես պատերազմից հետո խնդիր ենք դրել ամեն ինչ անել՝ մեր հերոս եղբայրների հոգսը հնարավորինս թեթևացնելու համար:

Այցելել եմ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին, որը ոչ միայն վստահ է, որ հաղթահարելու է պատերազմի թողած հետքերը, այլև պատրաստվում է դառնալ բժիշկ-կինեզիոլոգ ու օգնել իր նման հերոս տղաներին:

Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներ, այս տարի մատչելիությանն ուղղված ծագրեր ենք արել՝ տեղադրելով նոր վերելակներ, թեքահարթակներ, լայնացնելով մուտքերը և այլն: Ծրագիրը շարունակական է լինելու:

Սա նվազագույնն է, որ կարող է անել համայնքը Հայրենիքի պաշտպանի համար»: