Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։