Դիտորդների հաղորդմամբ` ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Դիտորդների հաղորդմամբ` ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. հարուցվել է քրեական գործ
Դիտորդների հաղորդմամբ` ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, նույն կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին է ահազանգել Արմեն Թ.-ն և տեղեկացրել, որ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի […]

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, նույն կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին է ահազանգել Արմեն Թ.-ն և տեղեկացրել, որ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին և ձերբակալել:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: