Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է նախաքննական մարմնին

Մարտի 31-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 93-ամյա Արևհատ Միխայելյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:

Ապրիլի 1-ին, ժամը 12.10-ին, նախաքննական մարմնին է ներկայացել 50-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է իր «Ֆորդ» ավտոմեքենայով վրաերթի ենթարկել քաղաքացուն:

Քննությունը շարունակվում է, տեղեկացնում է ոստիկանությունը։