«Հայկական ժամանակ». Վովա Գասպարյանի և Աղվան Հովսեփյանի հակասությունները` ամենաթեժ քննարկվող թեմա

«Վերջին օրերին իշխանության կուլիսներում քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի և գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի հակասություններն են, որ արդեն իսկ կոնկրետ դրսևորում են ստացել»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Մեր թերթի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ երկարատև դեգերումներից հետո դատախազությունը քրգործ է հարուցել Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի դեմ: Դեռ փետրվարին մամուլում լուր հայտնվեց, որ Ապերը «Jose» ժամանցի կենտրոնում ծեծել է «օբյեկտի» մենեջերին և առևանգել նրան:

Ըստ նույն լուրերի` Ապերը ժամանցի կենտրոնում էր եղել ոչ միայն կնոջ՝ Քրիստինե Պեպելյանի, այլև ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսայի և դստեր ընկերակցությամբ: Եվ ահա Վ. Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը հետաքննեց միջադեպը և քրգործի հարուցումը մերժեց:

Հասկանալի է, որ այս որոշմամբ Հովսեփյանն առնվազն ուզում է ցույց տալ. թե ով t իրավապահ համակարգի տնօրենը: Սպասենք և տեսնենք, թե ինչով կավարտվի այս պատմությունը»:

© Medialab.am