«Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից». Սեդա Մուրադյան

2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։

«Հանրային լրագրության» ակումբը խստորեն դատապարտում է այս միջադեպը, այն համարելով անընդունելի, ոչ պատշաճ, ինչի հետևանքով խոչընդոտվել է Մեդիա կենտրոն ակումբի բնականոն գործունեությունը։
Այս միջամտության պատճառով ասուլիսն ի վերջո ընդհատվել է։
Միջոցառման բանախոսները դիմել են իրավապահ մարմիններին, որոնք ժամանել են Մեդիա կենտրոն և հաղորդումներ վերցրել։
Մենք հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու յուրաքանչյուր տիպի գործողությունից և հարգել լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքը։
Սեդա Մուրադյան
Հանրային լրագրության ակումբ ՀԿ նախագահ