Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. Կան տուժածներ

Քիչ առաջ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած «ՊԱՋԵՐՈ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր խորությամբ ընկել է ձորը՝ արգելափակվել ձյան շերտի մեջ:

Փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով Արցախի փրկարարները տուժածներին հանել են ձորից:

Վարորդը և ուղևորներ՝ 1995 թվ. ծնված Ն.Օ.-ն և Ստեփանակերտի բնակչուհի 2001 թվ. ծնված Ա.Ա.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց վիճակը բավարար է:

Տեղում աշխատել են ԱՀ Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներն ու «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ բուժանձնակազմը: