Վարդան Օսկանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու ծանուցում է ուղարկվել, ցանկում նաև Ժիրայր Լիպարիտյանն է. Factor.am

Factor.am-ի տեղեկություններով 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել է հունիսի ընթացքում հանձնաժողով հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին և ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին:

«Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ հրավերը Վարդան Օսկանյանին արդեն ուղարկվել է, հանձնաժողովը ճշտում է Լիպարիտյանի հասցեն, որպեսզի նրան ևս հրավեր ուղարկի: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վարդան Օսկանյանից՝ արդյո՞ք ներկայանալու է հանձնաժողով, սակայն, նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց», -գրում է լրատվամիջոցը: