Մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը

Մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը
Մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։

Ինչպես տեղեկացնում են զբոսաշրջության կոմիտեից, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

Երկու տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Վերջին կանգառը ՀՀ կառավարություն մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացավ ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվեց հայկական գինիների համտես:

Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրեց հատուկ փաթեթներ՝ Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով: Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է մեր զբոսավարը» (Prime Minister is our Guide) գրությամբ, որը օրվա յուրահատուկ հուշ կդառնա զբոսաշրջիկների համաԱկցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը Academy Films -ի կողմից, որը լայն տարածում ստանալով` հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանելու Հայաստանը օտարեկրյա զբոսաշրջիկների շրջանում: