Թուրքիայում 2019-ին 185 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երհովը հայտնել է, որ 2019-ին Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում մահացել է 154 ռուս զբոսաշրջիկ։ Եվս 31-ը մահացել է Ստամբուլում։  

Ըստ դեսպանի՝ մահացության պատճառներից են ճանապարհատրանսպորտային վթարները, ջրախեղդ լինելու դեպքերը, դժբախտ պատահարները և այլն։ Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, մահացության հիմնական  պատճառը մարդկանց խրոնիկ հիվանդություններն են։  

Այս մասին տեղեկացնում է www.ermenihaber.am-ը։