Հայաստան ժամանակավոր տեղափոխված 8300 արցախցի շուրջ 87 բժշկական կազմակերպությունում ստացել է հիվանդանոցային բուժօգնություն

https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/166909428492021

Հայաստան ժամանակավոր տեղափոխված 8300 արցախցի շուրջ 87 բժշկական կազմակերպությունում ստացել է հիվանդանոցային բուժօգնություն և շուրջ 195-ում օգտվել է առողջության առաջնային պահպանման ծառայություններից:

Նշված կազմակերպությունները պետական բյուջեից ստացել են շուրջ 1մլրդ 200մլն դրամի չափով փոխհատուցում:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Արցախի գրանցում և ժամանակավոր գտնվում են Հայաստանում, ունեն պետական պատվերից օգտվելու լայն հնարավորություն:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։