Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում պետք է լինի միայն անկանխիկ. քաղաքապետարան

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, այդ թվում՝ գույքահարկը, պետք է լինի միայն անկանխիկ ձևով:

«Մուտք եք գործում yerevan.am-ի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին, մուտքագրում անհրաժեշտ տվյալներն ու վճարում:

Ի դեպ, գույքահարկը կարող եք վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:

Վճարեք մինչև դեկտեմբերի 1-ը և խուսափեք տույժերից: Սկսեք 2023 թվականն առանց գույքահարկի պարտքի»,- նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: