Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը

Demonstrators stand in front of police line during a protest in Almaty, Kazakhstan, Wednesday, Jan. 5, 2022. Demonstrators denouncing the doubling of prices for liquefied gas have clashed with police in Kazakhstan’s largest city and held protests in about a dozen other cities in the country. (AP Photo/Vladimir Tretyakov)

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։

Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել: Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել Նուր-Սուլթանում, Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում։

Աղբյուր՝ Factor.am