Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։

Այս մասին տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։