Սիրելի կառավարություն, խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից՝ Փամբակի թունելը նորոգելու համար․ Բարսեղյանը դիմել է կառավարությանը

Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուր Պապիկյանին ու գրել․

«Սիրելի կառավարություն, խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից, Փամբակի թունելը (8կմ-ից մի քիչ ավելի) նորոգել, ավարտին հասցնել եւ գործարկել Երեւան-Իջեւան երկաթուղին:

Գործի մեծ մասն արած է վաղուց, ափսոս է համ էլ: Հա մեկ էլ երկաթուղին շահագործող ընկերությանը կարգի հրավիրեք: Դրա շնորհիվ մարդիկ գնացքով կգնան չքնաղ Ֆիոլետովո, Դիլիջան, Իջեւան, նույնիսկ մինչեւ Ազատամուտ ու Կայան: Թե ուղեւորափոխադրումից բացի ինչի կծառայի էդ երթուղին, չպատմեմ, ինձնից լավ գիտեք: Էս մեկն արեք, հետո էլի թունելի գործ կա»:

Սիրելի կառավարություն, Խնդրում եմ մի քիչ փող ուզել պարոն Ջանջուղազյանից, Փամբակի թունելը (8կմ-ից մի քիչ ավելի)…

Posted by Levon Barseghyan on Friday, September 4, 2020