Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը․ քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 

Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրեսը»՝ նշվում է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։

Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։