Հայրենիքում «հակապատերազմական գրություններ անելու համար» մեղադրվող ՌԴ քաղաքացին ձերբակալվել է Երևանի օդանավակայանում. «Ազատություն»

Այսօր վաղ առավոտյան, Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հայաստանի ոստիկանության փոխանցմամբ՝ ՌԴ քաղաքացին անցած տարվա դեկտեմբերի 20-ից հետախուզվում է Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից՝ վանդալիզմի համար։

Ռուսակական լրատվամիջոցների համաձայն՝ Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմը քննադատող ավելի քան 450 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։