Fly Arna-ն մեկնարկում է Երևան-Թեհրան չվերթները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան: 2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի: