ԱԻՆ-ն առաջին օգնություն կցուցաբերի 5 մարզում տեղադրված տաքացման կետերում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապօգնության 7 հենակետ է տեղադրել 5 մարզում, ամենաշատը՝ Սյունիքում։

Ռազմավարական նշանակության ավտոճանապարհների տաքացման կետերում նաև գիշերելու հնարավորություն կա։

Իսկ փրկարարները ոչ միայն վարորդներին և ուղևորներին են օգնության հասնում, այլև անհրաժեշտության դեպքում հարակից համայնքների բնակիչներին։