«Facebook»-ում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել

«Ֆեյսբուք»-ում «Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է,  որ «Facebook» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի:

«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին»: