«Մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա».Տեր-Պետրոսյանը՝ վարդենիկցիներին

«Մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա».Տեր-Պետրոսյանը՝ վարդենիկցիներին
«Մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա».Տեր-Պետրոսյանը՝ վարդենիկցիներին

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Վարդենիկում ՀԱԿ-ի քարոզարշավին նշեց. «Ես չեմ տեսել մի մարդու, որը չանիծի այս իշխանություններին, որը գոհ լինին իր կյանքից: Հարց եմ տալիս՝ դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան 4 տարի առաջ, ավելի շատ երեխա է ծնվո՞ւմ, քան 4 տարի առաջ: Ամեն ինչ գիտեք՝ ունենք պետություն, իշխանություն, որի օրոք Վարդենիկի բնակչությունը կրճատվել է, ավելի շատ թաղումներ եք անում, քան ամուսնություններ, եթե այս ամեն ինչը գիտեք, տեսնում եք, ո՞ւմ ձեռքը գնա՝ այս իշխանոթյուններին նորից ձայն տալու: Գալու են, խոստումներ են տալու էլի, եթե կարող է լինել մեկը, որ հավատա դրանց խոստումներին ու նրանց նորից ձայն տա՝ ես այդ մարդու մասին ոչինչ չեմ կարող ասել: Ազատվեք այս գողերից, սրիկաներից, որոնք ձեր կաշին քերթում են ու քերթելու են մինչեւ վերջ: Եթե Ռոբերտի, Սերժի ստեղծած այս պետությունը մնաց այս երկրի վրա, այլեւս մարդ չի մնալու այս երկրում, դառնալու է երկիրը թուրքերի ու ադրբեջանցիների արոտավայրը: Սերժ Սարգսյանը ստեղծել է գողականի իշխանություն: Ընտրակաշառք են բաժանում, լսեք՝ այդ որտեղի՞ց է այդ ընտրակաշառքը:

Կարդալ ավելին